Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին մեկնեց Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: