11 հունիսի 2011 - 10:54 AMT
Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում գնդակ ուղարկեց «Ռոստովի» դարպաս

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող «» Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարի» ակումբը վստահ հաղթանակ է տարել «Ռոստովի» նկատմամբ 1:3 հաշվով:

Երկրորդ խաղակեսի սկզբին, երբ հաշիվը հավասար էր` 1:1, Մովսիսյանը խփեց թիմի երկրորդ գոլը, ևս մեկ գոլ գրանցվեց Մարսիոյի հաշվի: Այդ տուրից հետո «Կրանսոդարը» 14 միավորով 9-րդ տեղում է:

«Կրասնոդարը» հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 14-ին «Վոլգայի» դեմ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: