11 հունիսի 2011 - 13:55 AMT
«Հայֆոն» շարժումը հայ ազգային երգի քայլերթ արեց Երևանի փողոցներում

Հունիսի 11-ին «Հայֆոն» ազգային երգի շարժումն անցկացրեց երգի քայլերթ: Քայլերթին մասնակցում էին շարժման անդամները և հայ երգի երկրպագուները:

Մասնակիցները Արամ Խաչատրյանի արձանի մոտից Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Աբովյան փողոց, որտեղից էլ բարձրացան դեպի Երիտասարդական մետրո:

Քայլերթի մասնակիցները շրջելով Երևանի կենտրն համայնքի փողոցներով երգեցին 20 ազգային-հայրենասիրական երգեր և «Մոսկվա» կինոթատրոնի ու Երիտասարդական մետրոյի մոտ պարեցին ազգային պարեր:

Շարժման անդամների կազմը ստեղծվել է «Միտք» վերլուծական կենտրոնի կողմից: «Հայֆոն» շարժման նպատակն է պահանջել հեռուստա և ռադիո ալիքներում հնչեցնել ազգային երաժշտություն: