11 հունիսի 2011 - 21:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ղարաբաղ. Մերձեցե՞լ են արդյոք Մոսկվայում կողմերի դիրքորոշումները

Հունիսի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ հանդիպումն անցկացվել է Կազանում հունիսի 25-ին նախատեսվող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, ԱԳՆ ղեկավարների քննարկումների արդյունքում հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ: Այդ փաստաթղթի նախագիծը քննարկվելու է եռակողմ գագաթնաժողովում հունիսի վերջին:

Մայիսի 26-ին Դովիլում ըդունված հայտարարությունում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

ՖՈՏՈՇԱՐՔ