13 հունիսի 2011 - 14:31 AMT
Հայ սուսերամարտիկները Վրաստանի բաց առաջնությունում նվաճել են արծաթ և բրոնզ

Քութայիսում ավարտվել է Վրաստանի սուսերամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են 33 մարզիկներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից և Քուվեյթից, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Հայ մարզիկներից մրցանակային տեղեր են զբաղեցրել երկուսը: Խոցասուսերում Միքայել Ղազարյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Հենրիկ Ղարագյոզյանը` 3-րդ:

Հունիսի 17-ին Հայաստանի սուսերամարտի հավաքականը կրկին Վրաստանում ելույթ կունենա երիտասարդների շարքում միջազգային մրցաշարում: