Այս տարի Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնությանը զուգահեռ անցկացվելու են լրացուցիչ մրցությներ՝ նկարչական (Fan Art), լուսանկարչական և մեքենագրման (Touch typing)։
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը, նկարչական և լուսանկարչական մրցույթի դիմողները ակտիվ չեն։
«Մենք ստանում ենք նկարներ, սակայն դրանք չեն համապատասխանում մրցույթի կանոններին, մասնակցիները կարծես ալարում են կարդալ մրցույթի պահաջները։ Օրինակ, լուսանկարչական մրցույթի կանոններից է, որ նկարի background-ը պետք է պարունակի հովանավորներից մեկի տարբերանշանը»,- նշեց Էդգար Սահակյանը։
Ըստ Էդգար Սահակյանի, այս մրցույթները յուրահատուկ փորձ են՝ պատկերացնելու, թե տարբեր ոլոտներում ինչ ակտիվություն է տիրում. «Մեքենագրման մրցույթի համար արդեն ունենք 20 դիմող։ Այս մրցույթը նախատեսել ենք միայն իգական սեռի ներկայացուցիչների համար։ Այն անցնելու է 3 փուլով»։
Մեքենագրման մրցույթը ենթադրում է տեքստերի հավաքում՝ առանց ստեղնաշարին դիտելու։ Առաջին փուլում թղթի վրա տպագրված տեքստը պետք է արագ մեքենագրել։ 2-րդ փուլում տիտրերով արագ բարձրացող տեքստերը պետք է հասցնել մեքենագրել, իսկ վերջին 3-րդ փուլում՝ տեքստը լսել և մեքենագրել։ Ինչպես նշեց Էդգար Սահակյանը, ցանկություն կա, որ այս մրցույթը պարբերաբար անցկացվի ամեն տարի առաջնության ընթացքում։
Ըստ Էդգար Սահակյանի, մեքենագրման մրցույթը հայերեն լեզվի, հայատառ գրելու ևս մեկ քարոզ է։
Մրցույթի հաղթողը կստանա մրցանակ Samsung նեթբուք։
Հայաստանի Կիբերխաղերի բաց առաջնությունը Հայաստանում անցկացվում է 2006-ից։ Համաշխարհային խաղերի անցկացման նախաձեռնող ու կազմակերպիչ երկիրը Հարավային Կորեան է: 2000 թ.-ի հոկտեմբեր ամսին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում անցկացվեց աշխարհի առաջին մրցաշարը` WorldCyberGames Challenge-ը։