ՀՀ հավաքական թիմերի կենտրոնում` «Կիլիկիա» մարզական ավանում, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեցին Հայաստանից սամբո ըմբշամարտի Աշխարհի առաջին չեմպիոն, ԽՍՀՄ Սպորտի վաստակավոր վարպետ Գառնիկ Հովհաննիսյանի 16-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, նվիրված ԱՊՀ 20-ամյակին, մասնակցությամբ 17 տարին լրացած և բարձր տարիքի մարզիկների:
Մարզական այս միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարզիկներ:
Մրցումներում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և հավաստագրերով:
Հատուկ մրցանակների արժանացան 57, 62, և 68 կգ ք/կ հանդես եկող հաղթող մարզիկներից` Մալյան Գոռը, Կարապետյան Կոլյան և Վարդանյան Վաչիկը` ի հիշատակ այդ քաշերում երկար տարիներ հանդես եկած Հայաստանի, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների բազմակի մասնակիցներ, մրցանակակիրներ և հաղթողներ` Արտակ Գևորգյանի, Գառնիկ Հովհաննիսյանի և Անդրանի Ծատուրյանի:
Լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակով պարգևատրվեց 52 կգ. ք/կ հաղթող, 2010 թ. Աշխարհի պատանիների չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը, հաղորդում է սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: