«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը` Հայաստանի նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին և բժիշկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը:
Ծրագրի շրջանակում 70 երիտասարդ մանկավարժներ ձեռք կբերեն բնակարան շուկայականից ցածր գներով:
Հարկ է նշել, որ «Մատչելի բնակարան ԵՊՀ աշխատակիցներին» ծրագիրն արդեն բնակելի համալիր է կառուցել, որը բնակարանով է ապահովել 261 ընտանիք: