14 հունիսի 2011 - 12:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյան. Ո՞վ է խանգարում Ադրբեջանին օգտագործել վերջին շանսը Կազանում

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության առանցքային հարցերի շուրջ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում: Եթե Մոսկվայում ձեռք բերված դրական միտումները շարունակվեն, ապա Կազանում ղարաբաղյան հակամարտության կողմերին կհաջողվի առաջընթաց արձանագրել: Այդ մասին Երևանում Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Դովիլի հայտարարությունից հետո շարունակում են հնչել ռազմատենչ հայտարարություններ, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են խնդրի կարգավորման վերջին շանսի մասին, իսկ ով է խանգարում ադրբեջանցիներին կիրառել այդ շանսը: Պետք չէ մոռանալ, որ Դովիլի հայտարարությունը կոչ է անում ժողովրդներին պատրաստել խաղաղության»,- ասել է Նալբանդյանը:

Հունիսի 25-ին Կազանում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

ՖՈՏՈՇԱՐՔ