14 հունիսի 2011 - 16:28 AMT
Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ընթանում է UFAR Chess Cup շախմատի մրցաշարը

Հունիսի 13-22-ը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ընթանում է UFAR Chess Cup շախմատի մրցաշարը, որին մասնակցում են 60 շախմատիստներ: Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ մրցանակակիրները՝ մեդալներ, մրցումների չեմպիոնին կհանձնվի նաև Հայաստանի Ֆրանսիական համալսարանի գավաթը:

Մրցաշարը կազմակերպել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ, PanARMENIAN.Net-ին է հայտնել համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Դավիթ Խիտարյանը: Գլխավոր մրցավար է նշանակվել միջազգային մրցավար Երվանդ Հակոբյանը: