«Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ամենալայն ինքնավարություն տրամադրելու պատրաստակամությանը՝ այդ երկրի քաղաքական գործիչներն ուղղակի քաղաքական շահարկումներով են զբաղված»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում:
«Վերադարձ դեպի անցյալը չկա, կարծում եմ, դա բոլորի համար է պարզ»,-ասել է նա: Ընդ որում, Սահակյանը հիշեցրել է, որ Արցախն արդեն ունեցել է ինքնավարություն խորհրդային իրականության 70 տարվա ընթացքում և «բոլորը գիտեն, թե ինչով դա ավարտվեց»:
Արցախի նախագահը հայտարարեց նաև, որ Ադրբեջանի կազմում ԼՂՀ ոչ մի լայն կամ մեկ այլ ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: «Հակամարտությունն Ադրբեջանի հետ կարող է հանգուցալուծվել միայն մեկ միջոցով՝ միջազգային մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավական ճանաչմամբ: Դա ինչպես ժողովրդի կարծիքն է, այնպես էլ մեր հանրապետության իշխանությունների»,-ասել է Բակո Սահակյանը: