Կոսովոյի ճանաչումը նոր էջ բացեց ժողովրդների ինքնորոշման իրավունքի իրականացման պատմության մեջ: Այդ մասին «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նրա, առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում նախկին ինքնավարությունը միջազգային ճանաչում ստացավ առանց նախկին մետրոպոլիայի համաձայնության:
Ըստ Սահակյանի, Ադրբեջանը պետք է անսա պատմական գործընթացների անդառնալիության տրամաբանությանն ու իրոք կառուցողական դիրքորոշում զբաղեցնի բանակցություններում, նայի դեպի ապագան, ոչ թե տանջի իր ժողովրդին անցյալի անուրջներով: «Մենք կպայքարենք միջազգային ճանաչման հասնելու համար անկախ նրանից, թե ճանաչված են մյուս չճանաչված պետությունները թե ոչ: Եթե առկա նախադեպերը դրական դեր կկատարեն այդ գործում, մենք դա միայն կողջունենք»,-ասել է Բակո Սահակյանը: