
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը, ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են 3 հայ ռազմագերիներին և մեկ ընտանիքի 5 քաղաքացիական անձանց:
Ինչպես հաղորդում է Day.az-ը, ԿԽՄԿ ներկայացուցիչները ռազմագերիներին են փոխանցել իրենց ընտանիքների նամակները: Ռազմագերիներն իրենց հերթին իրենց ընտանիքներին բանավոր հաղորդագրություններ են ուղարկել, իսկ ընտանիքի անդամները` նամակներ:
Ներկայումս Ադրբեջանում երեք հայ ռազմագերիներ և մեկ ընտանիքի 5 քաղաքացիական անձինք են գտնվում: