Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի մրցակիցը Boodles Challenge-ի երկրորդ շրջանում կլինի ֆրանսիացի Ռիչարդ Գասկեն:
Նախօրեին Նալբանդյանն առաջին շրջանում 3:6, 7:6, 10:4 կարողացավ հաղթել Վիկտոր Տրոիցկուն (Սերբիա): Իսկ Գասկետն ավելի ուժեղ գտնվեց իր հայրենակից Գաել Մոնֆիսից 7-6, 4-6, 10-6 հաշվով:
Նալբանդյանն ու Գասկետը արդեն 7 խաղ են անցկացրել, բոլորում հաղթանակ է տարել Նալբանդյանը: Նրանց ութերորդ խաղը Boodles Challenge մրցաշարում տեղի կունենա հունիսի 16-ին: