16 հունիսի 2011 - 12:46 AMT
Այվազովսկու պատահաբար հայտնաբերված նկարը Շվեդիայում վաճառվել է 1.2 մլն դոլարով

Հովհաննես Այվազովսկու «Ճակատամարտ Բոմարսունդի համար» կտավը հունիսի 14-ին վաճառվել է շվեդական Ուպսալա քաղաքում 1.2 մլն ամերիկյան դոլարով (7.6 մլն շվեդական կրոն):

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում կատարելով տեղական «Ուպսալա նյուա տինդինգ» թերթին, կտավը Այվազովսկին վրցնել է 1858թ-ին: Նկարը Ստոկհոլմի «Մետրոպոլ» աճուրդի կենտրոն է բերել Շվեդիայի ոմն մի բնակիչ: Կտավը միանգամայն պատահաբար հայտնաբերվել է այլ իրերի հետ մեկ տուփում:

Նկարի տերը նույնիսկ չէր էլ կասկածում, որ կտավն այդքան մեծ արժեք է իրենից ներկայացնում: Կտավը ուսումնասիրած մասնագետ Կնուտ Կնուտսոնը թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս իրադարձությունը ամենամեծն է իր կյանքում վերջին 30 տարիների ընթացքում: