SpotWorld-ը iPhone-ների համար նախատեսված ճամփորդական ուղեցույց ծրագիր է։ Այն ներառում է շուրջ 500,000 վայր ամբողջ աշխարհում։ Օգտագործողները կարող են արագորեն գտնել ճանաչված ուղղություները, տուրիստական վայրերը, ինչպես նաև կազմել սեփական սիրելի վայրերը։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։
«Մեր ծրագիրը տարբերվում է մնացածներից նրանով, որ այն ընդգրկում է աշխարհի ամենահայտնի վայրերը».-ասել է ծրագրի ստեղծողներից Ջոզեգ Չոնգը, որ ստարտափների վետերան է, նախկինում աշխատել է PayPal-ում և AdBrite-ում։
SpotWorld-ը հարուստ է հանրահայտ վայրերի նկարներով։ Օգտագործողները հեշտությամբ կարող են ֆոտոշրջագայություններ կատարել ծրագրի սիրած վայրերով կամ տեսնել ընկերների սիրելի վայրերը։ Օգտագործողները կարող են կիսել իրենց սիրելի վայրերը Facebook-ում։
SpotWorld-ը պարունակում է «այնտեղ եղել եմ» անվանմամբ ֆունկցիան։ Օգտագործողները կարող են ծրագրի միջոցով նշել այն վայրերը, որոնք այցելել են «այնտեղ եղել եմ» կոճակով և այդպես կազմել այցելած վայրերի սեփական ցուցակը։
Ըստ Ջոզեգ Չոնգի այս կոճակը սիրված է օգտագործողների կողմից։ SpotWorld-ը հայտնվել է 61 երկրների App Store –երի գլխավոր էջում և դարձել թոփ ճամփորդական ծրագիրը 12 երկրներում։
Ծրագիրը կարելի է բեռնել iTunes-ից, ծավալն է 5.5mb. Աշխատում է iOS 3.0-ի և ավելի բարձր տարբերակների հետ։