18 հունիսի 2011 - 13:46 AMT
Դավիթ Նավարան Սերգեյ Մովսիսյանի հետ դիմակայությունում առջևում է 2,5:1,5 հաշվով

Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն ու Դավիթ Նավարան (Չեխիա) չորրորդ պարտիան են անցկացրել Պրահայի շախմատի փառատոնի շրջանակներում: Սպիտակներով հաղթեց չեխ շախմատիստը:

Նախորդ երեք տուրերում գրանցվել էր ոչ ոքի: Դավիթ Նավարան Սերգեյ Մովսիսյանի հետ դիմակայությունում առջևում է 2,5:1,5 հաշվով:

Հինգերորդ պարտիան տեղի կունենա հունիսի 18-ին, իսկ վերջին հանդիպումը կկայանա հունիսի 19-ին: