Բոստոնում մահացել է հասարակական գործիչ, իրավապաշտպան, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրի Ելենա Բոները: Այս մասին հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»: Նա 88 տարեկան էր, մահացել է հունիսի 18-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել հաջորդ օրը:
Ծագումով հայ Ելենա Բոները ծնվել էր Թուրքմենստանում իսկզբանե կրելով Լուսիկ Ալիխանովա անունը: Նրա հորը` «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, գնդակահարել էին 1938-ին:
1960-ականներին Բոները ներգրավվել է իրավապաշտպան գործունեությունում: 1970-ին, դատական նիստերից մեկի ժամանակ, ծանոթացել է ու կյանքը կապել է Անդրեյ Սախարովի հետ:
1975-ին Բոներն էր ամուսնուն ` Օսլոյում ներկայացնում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ:
1987-ին` Սախարովի մահից հետո ղեկավարում էր նրա անվան հիմնադրամը:
Ելենա Բոները վերջին տարիներին ապրում էր Միացյալ Նահանգներում: