Հունգարական Պակշ քաղաքում ավանդական շախմատային առաջնություն է անցկացվում` նվիրված Դյորդ Մարքսին: Հայաստանը կանանց առաջնությունում ներկայացնում է շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, որը երրորդ տուրում իր ուժերը չափեց Աննա Շարևիչի (Բելառուս) հետ և կիսեց միավորները:
Հայ շախմատիստուհու հաշվին 2 միավոր կա, և մրցաշարային աղյուսակում նա երկրորդ տեղն է զբաղեցնում: Նույնքան միավոր ունի նաև Ալինա Կաշլինսկայան (Ռուսաստան), որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չորրորդ տուրում Մկրտչյանը կհանդիպի Էստեր Դուդաշի հետ (Հունգարիա):