Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունիսի 20-ից 26-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 16915.96 (-245.16), բացթողնման գինը` 18386.91 (-266.48) դրամ, արծաթի գնման գինը` 391.32 (-20.81), բացթողնման գինը` 425.35 (-22.62), պլատինի գնման գինը` 19780.15 (-552.53), բացթողնման գինը` 21500.16 (-600.58), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8668.48 (-277.77), բացթողնման գինը` 9422.26 (-301.92) դրամ: