Անկարայում (Թուրքիա) շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի 4 ներկայացուցիչներից 1/8 եզրափակչում հաղթանակներ են տարել երեքը:
Եվրոպայի գործող չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ) հաղթել է բելառուս բռնցքամարտիկ Յաուխենի Ռամաշկևիչին: Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ) պարտության է մատնել Ռաշիդ Քասեմին (Դանիա), իսկ Արթուր Խաչատրյանը` (75 ք/կ) Ֆալումա Ժուտային (Մակեդոնիա):
Հայաստանի հավաքականի անդամներից միակ պարտությունը կրել է Հովհաննես Բոչկովը (56 ք/կ) Դմիտրի Պոլյանսկուց (Ռուսաստան):
Քառորդ եզրափակիչ հանդիպումները կայանալու են հունիսի 21-ին: