Քութայիս քաղաքում հունիսի 17-20-ը կայացավ երիտասարդների սուսերամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները:
Հայ մասնակիցները, որ ներկայացնում են «Քեթրին» ակումբը, նվաճել են մեկ ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։
«Ճկասուսեր» մարզաձևում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արփինե Աթոյանը:
Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանի խոսքով, ստացած մեդալների քանակը վկայում է այն մասին, որ հայ մասնակիցները լավ են ելույթ ունեցել, չնայած սպասելիքները մրցաշարից ավելի շատ էին։ «Մեր ներկայացուցիչների խնդիրը հիմնականում այն էր, որ նրանք մյուս մասնակիցներից տարիքով ավելի փոքր էին»,- ասել է նա։