22 հունիսի 2011 - 09:19 AMT
1948-ի օլիմպիական խաղերի շուրջ 125 մասնակիցներ անվճար տոմսեր կստանան 2012-ի խաղերի համար

Մեծ Բրիտանիայի օլիմպիական կոմիտեն որոշել է անվճար տոմսեր հատկացնել 1948-ի օլիմպիադայի մասնակիցներին: Միաժամանակ սպորտի վետերանները հնարավորություն կունենան հետևել մրցումներին այն մարզաձևերում, որոնցում 64 տարի առաջ հանդես են եկել:

Յուրաքանչյուրին հատկացվելու է երկու տոմս կոնկրետ իրադարձության համար, հաղորդում է express.ru-ն: Սպասվում է, որ դրանից կարող են օգտվել 125 հոգի, որոնք հանդես են եկել առաջին հետպատերազմյան օլիմպիադայում: Մեծ Բրիտանիայի ԱՕԿ-ը մտադիր է վետերաններին ներգրավել օլիմպիական կրակի էստաֆետի մեջ, որը մեկնարկում է 2012-ի մարտին: