Նախորդ շաբաթ Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և հասարակության հետ կապերի գծով Դանիել Կուշակջյանը հանդիպել են կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: Ինչպես հայտնում է ԱՀՀ-ն, Դոլդը այն հանրապետական կոնգրեսականներից է, որոնք սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 304 բանաձևին: Հանդիպման ընթացքում ԱՀՀ ներկայացուցիչները կարևորել են Ներկայացուցիչների պալատում բանաձևի վերաբերյալ քվեարկությունը:
«Ես անհամբեր ակնկալում եմ աշխատանքը ԱՀՀ և հայ համայնքի հետ կարևոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը պետք է ճանաչվի»,-ասել է կոնգրեսական Դոլդը:
Հանդիպմանը Հայոց ցեղասպանության հարցից բացի, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությանը: