Դավիթ Նալբանդյանը հաջող է անցկացրել նաև Ուիմբլոդնի մրցաշարում իր երկրորդ հանդիպումը՝ Անդրեաս Հայդեր-Մաուերի (Ավստրիա) հետ: Նալբանդյանը հաղթել է առաջին սեթում 6:3 հաշվով, բայց երկրորդ սեթում նույն հաշվով զիջել է Մաուերին: Վերջին երկու սեթերում պարտության է մատնել մրցակցին 6:4, 6:4 հաշվով:
Հաջորդ խաղում 28-րդ ռակետ Նալբանդյանը հանդիպելու է աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ: Նա երեք սեթերում 6:2, 6:3, 6:2 հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին:
Նալբանդյան-Ֆեդերեր հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, մինչ այդ թենիսիստները հանդիպել են 18 անգամ, և 10:8 հաշվով առաջատար է շվեյցարացին: Խոտածածկ կորտում դա լինելու է նրանց առաջին հանդիպումը: