24 հունիսի 2011 - 14:01 AMT
Վլադիմիր Սարուխանյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Անկարայում, վաստակել է նոր բրոնզե մեդալ: Երրորդ տեղը մինչև 60 կգ քաշային կարգում զբաղեցրել է Վլադիմիր Սարուխանյանը:

Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը հանդիպել է թուրք Ֆաթիհ Քելեսի հետ, առաջին փուլում Քելեսը հաղթել է 10:5 հաշվով, երկրորդում` 9:5, երրորդում` 9:6: Սարուխանյանը զիջել է 28:16 հաշվով:

Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ առաջնությունում հանդես է եկել 7 բռնցքամարտիկներով, որոնք տարբեր փուլերում լքել են առաջնությունը: