8 մայիսի 2003 - 20:18 AMT
ՀԱՅԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ
Ռուսաստանի Կարելիայի մարզում գտել են ազգային հողի վրա առաջացող բախումների կանխարգելման բավականին արտասովոր միջոց: Ինչպես գրում է մոսկովյան «Իզվեստիա» թերթը, երկրում միակ ազգային համայքների առաջնության շրջանակներում ֆուտբոլի դաշտում հանդիպում են հայեր ու ադրբեջանցիներ, հրեաներ եւ արաբներ, ռուսներ եւ «կովկասցիներ» եւ իրենց պատմական հայրենիքում հակամարտության մեջ գտնվող այլ ազգությունների ներկայացուցիչներ: Թիմերը կրում են այն երկրների կամ տարածաշրջանների անվանումները, որոնք ֆուտբոլիստները համարում են իրնեց հայրենիքը` «Արմենիա», «Ադրբեջան», «Վրաստան», «Իսրայել», «Պաղեստին», «Հունաստան» եւ այլն: Ներկայիս, թվով արդեն երրորդ, առաջնությանը մասնակցել են վրացիների, հայերի, ադրբեջանցիների, հրեաների, հույների եւ կարելների թիմերը: