Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն ավարտվեց:
Բացի երեք երկրների ղեկավարներից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցում էին նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովը և Սերգեյ Լավրովը, ինչպես նաև նախագահների օգնականները: