24 հունիսի 2011 - 21:47 AMT
Կազանի հանդիպումն ավարտվեց Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ընդունմամբ

Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումն ավարտվեց Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունմամբ:

Երևանյան ժամանակով մոտ 18:00-ին մեկնարկած և ավելի քան 3 ժամ տևած հանդիպմանը ներկա էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաև նախագահների օգնականները: