8 մայիսի 2003 - 18:52 AMT
ԵՎՍ ՄԵԿ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 7-ին 12-բալանոց սանդղակով 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արեւելյան Թուրքիայի Բինգյոլ քաղաքի մոտակայքում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ դեռեւս չեն ստացվել: Նշենք, որ այս ամսվա սկզբից սա արդեն երկրորդ երկրաշարժն է այդ տարածքում :