30 հունիսի 2011 - 20:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլ Փաշինյան. ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում ամենախայտառակներից մեկն էր ՀՀ դիվանագիտական պատմության մեջ

Հունիսի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում հանդես եկավ Հայաստանի Երրորդ Հանրապետության դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակ ելույթներից մեկով: Այդ մասին Ազատության հրապարակում ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ` հայտնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ում նախքան Ադրբեջանի նախագահի հետ կազանյան հանդիպումը ՀՀ նախագահը նշում է, որ Ադրբեջանն ավելի պատրաստ է պատերազմին: Փաշինյանի կարծիքով, այդ հայտարարության պատճառով Իլհամ Ալիևն էլ ավելի խստացրեց իր դիրքորոշումը բանակցություններում:

Ինչպես նշել է Փաշինյանը, Սերժ Սարգսյանը պետք է ժողովրդի առջև պատասխան տա այդ հայտարարության համար: «Որտե՞ղ է հաղթական բանակն ու հաղթական ժողովուրդը»,- հռետորական հարց է ուղղել նա:

ՖՈՏՈՇԱՐՔ