1 հուլիսի 2011 - 14:33 AMT
Հայաստանում ցանկանում են բակայինի փոխարեն կենդանիների հիեգենիկ սպանդ իրականացնել հատուկ 10 սպանդանոցներում

Հայաստանում կենդանիների կազմակերպված սպանդի բացակայությունը 18 տարվա ընթացքում հանգեցրել է նրան, որ հանրապետության շուկաներում վաճառվում է անորակ միս, հուլիսի 1-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փորձագետ Վիկտոր Աբրահամյանը: Նրա խոսքով, կենդանիների սպանդի սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը հանգեցնում է տնտեսական կորուստների, քանի որ չկան կենդանիների ներքին օրգանները մշակելու պայմաններ, որոնք օգտագործվում են ինչպես արտադրության մեջ, այնպես էլ բժշկության: «Մասնավորապես, խոշոր եղջերավոր անասունի ենթաստամոքսային գեղձն օգտագործվում է ինսուլին պատրաստելու համար»,- նշել է նա:

Դրա հետ կապված Վիկտոր Աբրահամյանը հաղորդել է, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել է առաջիկա 2 տարում 10 սպանդանոց ստեղծելու ծրագիր: Միաժամանակ նա նշել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ տնտեսվարող սուբյեկտը տրամադրում է շինություն և այստեղ նրա ծախսերը կազմում են շուրջ 40 տոկոս, իսկ 60 տոկոսը բաժին է ընկնում անհրաժեշտ սարքավորումների արժեքին, որը տրամադրելու է նախարարությունը: «Մենք պետք է հրաժարվենք փողոցային սպանդից, եթե ցանկանում ենք ապահովել որակյալ արտադրանք»,- ընդգծել է փորձագետը: