1 հուլիսի 2011 - 15:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արմեն Աշոտյան. Հայաստանի դպրոցների 98 տոկոսը կապահովվի ինտերնետով

Հայկական դպրոցների 98 տոկոսն ապահովվելու է ինտերնետով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ մրցույթը հաղթելու արդյունքում կոնկրետ ընկերությունն արդեն զբաղվում է 414 հայկական դպրոցներն ինտերնետով ապահովելու գործընթացով: Այդ առումով նա նշել է, որ միջոցների խնայողության հաշվին մրցույթի շրջանակներում այդ դպրոցների հետ ինտերնետ ունենալու է ևս 45 դպրոց: Բացի դրանից, ինտերնետ ունենալու են Հայաստանի մարզային դպրոցները:

«Ավարտվել է Հայաստանի 230 դպրոցներին 2300 համակարգիչ տրամադրելու գործընթացը»,- նախարարը և հավելել, որ շուրջ 100 համակարգիչ տրամադրվել է Արցախի դպրոցներին:

Աշոտյանը նշել է, որ նախարարությունը նաև հատուկ նշանակություն է տալիս նախադպորցական կրթությանը: Դրա հետ կապված երկրի մարզերում մանկապարտեզների կամ դպրոցների հիմքի վրա բացվելու են 96 հատուկ նախադպրոցական հաստատություններ: Նրա խոսքով, դա օգնելու է երեխաներին ետ չմնալ դպրոցական ծրագրերից:

ՖՈՏՈՇԱՐՔ