1 հուլիսի 2011 - 16:27 AMT
Հայաստանը և Ուկրաինան փոփոխություններ են կատարել օդային հաղորդակցության մասին համաձայնագրում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Կիև կատարած այցի շրջանակներում կայացավ հայ-ուկրաինական փաստաթղթերի ստորագրման արարողություն` երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ: Մասնավորապես, արձանագրություն ստորագրվեց Հայաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին 1995թ. Համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին:

Բացի դրանից, Ուկրաինայի նախարարների կաբինետի և Հայաստանի կառավարության միջև համաձայնագիր կնքվեց պետությունների տարածքում անօրինական կերպով գտնվող անձանց ընդունման և փոխանցման մասին:

Ստորագրվեց նաև համագործակցության մասին համաձայնագիր Հայաստանի և Ուկրաինայի ֆինանսների նախարարությունների միջև, հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը: