
«Անելիք Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելը 2011 թվականի 5 ամիսների ընթացքում աճել է գրեթե 5.8 մլրդ. դրամով` հասնելով 35.3 մլրդ. դրամի: Աճը 2011 թվականի նշված ժամանակահատվածում կազմել է մոտ 20 %, ընդ որում միայն ապրիլ-մայիս ամսվա արդյունքներով գրանցվել է վարկային պորտֆելի գրեթե 1մլրդ. դրամի աճ:
Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այդ աճը պայմանավորված է Բանկի կողմից շարունակական իրականացվող բիզնեսով և վերսկսված տարատեսակ սպառողական վարկերի տրամադրումով: Բանկը կրկին տրամադրում է ֆիզիկական անձանց համար նախատեսված վարկային պրոդուկտների ամբողջական սպեկտր` ավտովարկեր, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկեր, հիփոթեքային, ուսանողական և այլ տիպի սպառողական վարկեր:
Որպես սպառողական վարկերի տարատեսակ Բանկի համար նոր էր ուսանողական վարկերի տրամադրումը, ինչը Բանկը սկսեց իրականացնել 2010 թվականի ավարտին: Հիմա արդեն կարող եմ փաստել, որ նշված վարկատեսակի տրամադրումով Բանկը զբաղեցնում է իր ուրույն տեղը բանկային համակարգում, ինչին իհարկե նպաստեց 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին Բանկի կողմից իրականացված ուսանողական վարկատեսակի գովազդային արշավը: Այս բանկային պրոդուկտը մենք շատ ենք կարևորում, քանի որ այն, ըստ էության, միտված է ապագային:
Միաժամանակ Բանկը չի նվազեցնում բիզնեսի վարկավորումը` վարկային պորտֆելի աճի զգալի մասը պայմանավորված է հենց տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված վարկերի ծավալների մեծացմամբ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նախատեսում է 2011 թվականին 11 մլրդ. դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը` հասցնելով այն 41 մլրդ. դրամի: Անցած ամիսների տեմպը պահպանելու դեպքում մինչև 2011 թվականի ավարտը մենք կհասնենք նախատեսված նշաձողին», - նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը: