4 հուլիսի 2011 - 12:02 AMT
Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախի շրջաններում անցնող գյուղատնտեսական աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջաններ ու տեղում ծանոթացել տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման և բերքահավաքի աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարևորել է բերքահավաքում ընդգրկված բոլոր կառույցների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ այն համարելով բերքահավաքի անկորուստ կազմակերպման նախապայմաններից մեկը:

Նախագահ Սահակյանը նաև այցելել է Մարտունու շրջկենտրոնում կառուցվող հիվանդանոցի և մարզահամալիրի շինհարթակներ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունը: