4 հուլիսի 2011 - 14:34 AMT
Սեպտեմբերի 21-ի փոխարեն System of a Down խումբը կարող է ելույթ ունենալ Հայաստանում ապրիլի 24-ին

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հրաժարվել է համերգով հանդես գալ Երևանում սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակման 20-ամյակի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից:Սակայն լուրեր են տարածվում, որ խմբի անդամները ցանկանում են սեպտեմբերի 21-ի փոխարեն Հայաստանում ելույթ ունենալ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, քանի որ նրանց համար ավելի խորհրդանշական է և կարևոր հայրենիքում ելույթ ունենալ հենց այդ օրը:

Ավելի վաղ հունիսի 20-ին Youtube-ում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ SOAD բաս-կիթառահար Շավո Օդաջյանը երկրպագուներին ասել է, որ խումբն ուրախ է համերգով Մոսկվա այցելելու համար և շուտով այն լինելու է նաև Հայաստանում:

Խմբի կազմի մեջ մտնում են Սերժ Թանգյանը (մենակատար), Դարոն Մալաքյանը (կիթառահար), Շավո Օդաջյանը (բաս կիթառահար) և Ջոն Դալմայանը (հարվածային գործիքներ):