5 հուլիսի 2011 - 14:06 AMT
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատողներն այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Գուսեյնովին: ԿԽՄԿ աշխատողները ծանոթացել են ռազմագերուն պահելու պայմանների հետ և նրան հանձնել հարազատների նամակը:

Ադրբեջանական բանակի կրտսեր սերժան Ռոման Գուսեյնովը գերի է ընկել 2010-ի օգոստոսին:

Ներկա պահին Ադրբեջանում գտնվում են երեք հայ ռազմագերիներ և 5 քաղաքացիական անձինք: