5 հուլիսի 2011 - 16:02 AMT
Մահացել է երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը

Այսօր առավոտյան սրտի կաթվածից մահացել է հայտնի երգեհոնահար, երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը:

Կապանում հունիսի 17-ին տված համերգից հետո, Ստամբոլցյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս տարի Ստամբոլցյանը տոնում էր իր 80-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգաշար էր կազմակերպել Հայաստանի տարբեր շրջաններում: