7 հուլիսի 2011 - 12:27 AMT
Վարչապետի սրտով չէ պետավտոտեսչության աշխատանքում առկա ձևականությունը

Հայաստանի կառավարությունը զգալիորեն հեշտացրել է վարորդական իրավունքների ստացման և ավտոտրանսպորտային միջոցների գրանցման կարգը: Ինչպես հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, անցկացված դիտարկումը ցույց է տալիս, որ ՀՀ Պետավտոտեսչությունում կոռուպցիոն ռիսկերը զգալիորեն նվազել են, սակայն ավելացել է քաղաքացիների դժգոհությունը` կապված սպասարկման որակի հետ: «Առայժմ այս ոլորտում գերակայում է ձևականությունը, և քաղաքացիները շատ ժամանակ են ծախսում իրենց վկայականները ստանալու վրա»,- ասել է նա:

Վարչապետը հանձնարարել է ոստիկանությանն ապահովել քաղաքացիների սպասարկումը կարճ ժամանակահատվածում: «Կարծում եմ, որ այդ գործընթացն առաջիկա երկու ամիսների ընթացքում չպետք է գերազանցի 1 ժամը, իսկ հետագայում այն ավելի շատ պետք է կրճատվի»,- հավելել է նա: