7 հուլիսի 2011 - 16:21 AMT
Հուլիսի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 369.78 դրամ

Հուլիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369.25 դրամ:

Հուլիսի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 369.78 դրամ` հուլիսի 6-ի համեմատ ավելանալով 0.36 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 529.16 դրամ` նվազելով 1.25 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.20 դրամ` նվազելով 0.01 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: