7 հուլիսի 2011 - 18:27 AMT
Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ռուսական արտադրության ԱԿ-74Մ ինքնաձիգերի արտադրությանը

Ադրբեջանը ռուսական լիցենզիայի հիման վրա ձեռնամուխ է եղել ԱԿ-74Մ ինքնաձիգերի շարքային արտադրությանը: «Խազրի» անունով ինքնաձիգի վրա կարելի է գիշերային տեսանելիության, լազերային նշանառության սարքեր, նշանոց, լուսավորման համակարգ տեղադրել: Փոխվել է նաև «Իժմաշ» գործարանի լիցենզիայով արտադրված զենքի արտաքին տեսքը:

Պետական պաշտպանության պատվերի ծրագրի համաձայն, Պաշտպանական արդյունաբերության նախարարությունն այս տարի կարտադրի և Պաշտպանության նախարարությանը կփոխանցի 5 հազար «Խազրի» ԱԿ-74Մ ինքնաձիգներ, հաղորդում է ԱՊԱ-ն: