Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային գրադարանում նշել են Ազգային գրադարանի օրը: Տոնակատարությանը ներկա էին ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Միջոցառման ընթացքում նրանք հանդես են եկել շնորհավորական խոսքերով:
Հանդիսավոր բացման ժամանակ ելույթ է ունեցել ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Զարգարյանը, ով շնորհավորել է բոլոր գրադարանավարներին և մտավորականներին տոնի առթիվ:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է գրադարանի անցյալի և ներկայի մասին պատմող տեսանյութ:
Ազգային գրադարանի օրը նշվում է սկսած 1999 թվականից: