9 հուլիսի 2011 - 12:05 AMT
Շահալի առողջարանային ճամբարում կայացել է հանգստի առաջին կեսի փակման հանդիսավոր արարողությունը

Հանգստի առաջին կեսի փակման հանդիսավոր արարողությունը անցել է երեկ երեկոյան Շիրակի մարզում գտնվող Շահալի առողջարանային ճամբարում, որտեղ հանգստանում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների երեխաները: Արարողությանը մասնակցեցին ՀԿԵ-ի և Հայաստանում «Ռոսսորտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչները:

Հանդիսավոր երեկոյի ժամանակ երեխաների ուժերով կաղմակերպվել է համերգ, ինչպես նաև անցել են մարզական մրցումներ: Պատվոգրեր են հանձնվել Շահալիում «Ռոսսոտրուդնիչեստվո»-յի հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպած ռուերեն լեզվի դասընթացների լավագույն մասնակիցներին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր կողմից ճամբարին է նվիրել մասնագիտական աուդիոսարքավորումներ, որոնք կօգտագործվեն Շահալիում կազմակերպվող համերգների և տոնական միջոցառումների ժամանակ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն արդեն երեք տարի անընդմեջ ամառային անվճար հանգիստ է կազմակերպում իր աշխատողների երեխաների համար: Այս ամառ, ինչպես և նախորդ տարիներին, Շահալիում ամառային հանգիստը կվայելեն ընդհանուր առմամբ 500 երեխա: Առողջարանային ճամբար ուղեգրեր են տրամադրվում նաև Երևանի №6 դպրոցի սոցիալապես անապահով ընտանիքներից աշակերտներին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: