Հուլիսի 2-ից 9-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 183 անգամ: Այս մասին հայտնում են ԼՂՀ Պաշտանության բանակի մամլո-ծառայությունում:
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը արձակել է 1024 կրակոց: Բացի «AK» տիպի ինքնաձիգներից հակառակորդը առաջնագծում կիրառել է նաև «Սև նետ» և «CBD» տիպի դիպուկահարային հրացաններ և «ПК», «ДШК» տիպի գնդացիրներ:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկել են առաջնագիծը և ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: