
Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը հուլիսի 9-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սայաթ-Նովա-300», «Շուշիի ազատագրման 20-ամյակ», «Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» ոսկե և «Հովսեփ Օրբելի-125», «Հայ գրքի տպագրություն-500», «Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» արծաթե հուշադրամների էսքիզները:
Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվեցին «ՎՈԼՏԱ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե097 և «Նինելա» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները, Ա/Ձ Աղվան Թևոսյանին գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրվեց, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապի ծառայությունը: