Նախօրեին Բելգրադում ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 20-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ավարտին ընդունվել է բանաձև, որտեղ հիշատակվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջերս լարվածության բարձրացման առիթով և կոչ անում ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ քաղաքական ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում հակամարտությունների լուծման համար»,- ասվում է բանաձևում:
ԵԱՀԿ ԽՎ 20-րդ նստաշրջանը տեղի է ունեցել հուլիսի 6-10-ը Սերբիայում: