11 հուլիսի 2011 - 16:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիրի Լիտվինը և նրա գլխավորած պատվիրակությունը: Լիտվինն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել հուշարձանի և ծաղիկներ` Հավերժական կրակի մոտ:

Լիտվինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին: Ուկրաինական ռադայի ղեկավարը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում և եղևնի տնկել հիշտակի պուրակում:

Այցի շրջանակներում Լիտվինը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Հայաստանի ԳԱԱ ղեկավարության հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ