Հուլիսի 12-ին Երևանում «Փյունիկը» խոշոր պարտություն կրեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում Չեխիայի «Վիկտորիայից»: Հայ ֆուտբոլիստների խաղը չէր ստացվում, նրանք հաճախ սխալներ էին թույլ տալիս:
Ի տարբերություն «Փյունիկի», «Վիկտորիան» գործում էր հանգիստ և վստահ: Խաղն ավարտվեց 4:0 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին Պլզենում: