Հուլիսի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգանական և Եվրոպայի և ԱՊՀ երկրների համար ՄԱԿ զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիչկին: Այցի շրջանակներում Ուդովիչկին հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Հայաստանի զարգացման հիմնական խնդիրները գալիք 10 տարվա համար, ինչպես նաև մի շարք միջազգային հարցեր: